+37496423546

մեր մասին

Էս-Էյ-Էմ-Էս

“Էս-Էյ-Էմ-Էս Կոնսալթինգ” ՓԲԸ-ն 2009 թ. հուլիսին հիմնված մասնավոր խորհրդատվական ընկերություն է, որի հիմնական գործունեության ոլորտները ներառում են խորհրդատվական ծառայությունների մատուցում հետևյալ ուղղություններով.

 ·         Սահմանել և կառավարել կազմակերպական քաղաքականությունը, ռազմավարությունը և նպատակները, կազմել գործարար ծրագրեր, կանխատեսումներ, ծախսեր/օգուտ վերլուծություններ և հայթայթել բյուջետավորման համար պահանջվող տեղեկատվություն: 

·         Նախագծել, բարելավել, չափել և կառավարել բիզնես գործընթացները` միջոցների օգտագործման առավելագույն արդյունավետությանը հասնելու համար:

·         Նախագծել, բարելավել և կառավարել ֆինանսական հաշվառման, աշխատավարձի, գնումների և վճարումների գործընթացները:

·         Հանդես գալ որպես վերլուծաբան, ծրագրի համակարգող և խորհրդատու:

·         Առաջարկել կապիտալի կառուցվածքը, հայթայթել և կառավարել ֆինանսական միջոցները: Օժանդակել ձեռքբերումների, միաձուլումների և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ժամանակ ֆինանսատնտեսական հետազոտություններ կատարելիս:

·         Նախագծել, բարելավել և կառավարել ինտեգրացված կառավարման և գործառնությունները ավտոմատացնող համակարգեր:

·         Նախագծել և ներդնել կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, ներքին վերահսկողության, սոցիալական պատասխանատվության հաշվառման և շահագրգիռ կողմերի համար հաշվետվությունների պատրաստման համակարգեր:

ծառայություններ
  1. Ռազմավարական կորպորատիվ հետազոտություններ Հայաստանում ներդրողների համար- Մենք հավաքում, ուսումնասիրում և վերլուծում ենք անձանց,շուկայի և  բիզնես միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը` մեր հաճախորդների ներդրումային ծրագրերի հետ կապված տեղեկատվական բացը լրացնելու նպատակով:

  2. Ռազմավարական բիզնես պլանավորում- Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին բիզնես պլանները կազմելիս` կարևորելով հնարավոր օգտագործողների համար դրանց պարզ, հասկանալի և իրատեսական լինելը:

  3. Ֆինանսատնտեսական իրագործելիության ուսումնասիրություններ- Եթե դուք խորհում եք նոր բիզնես սկսելու, կամ նոր արտադրատեսակի կամ ծառայության մեջ ներդրում կատարելու մասին, մենք կօգնենք Ձեզ գնահատել նոր ձեռնարկման պատշաճ լինելը Ձեր կազմակերպության համար և ներկա իրադրության պայմաններում, իրագործելիությունը`  ունակությունների առկայության ու ֆինանսական շահավետության տեսակետից, և ընդունելի լինելը` շահագրգիռ կողմերի համար:

  4. Ֆինանսական մոդելի կառուցում- Բազմաթիվ օգուտներ կարող եք ստանալ և առավելություններ ձեռք բերել Ձեր բիզնեսի գործուն ֆինանսական մոդել կազմելով, որը կօգնի դրամական հոսքերը օպտիմալացնելու, ֆինանսական ինստիտուտների հետ հարաբերությունները կարգավորելու, հարկային պլանավորման և գործունեության թույլ կողմերը բացահայտելու գործում:

  5. Ֆինանսական աղբյուրների հայթհայթման օժանդակություն- Մենք ուսումնասիրում ենք մեր հաճախորդների ֆինանսավորման կառուցվածքի յուրահատկությունները և ֆինանսավորման կարիքները և օգնում ենք նրանց համապատշաճ ֆինանսական աղբյուրների հայթհայթման գործում:

  6. Աջակցություն իրավիճակային հետազոտություններում (Due Diligence Assistance)- Եթե մտադիր եք իրականացնել ֆինանսավորման, միաձուլման և ձեռքբերման գործարքներ, ձեռք բերել բիզնես կամ վաճառել Ձեր բիզնեսը մենք կօգնենք Ձեզ հասկանալ «թիրախի» իրական ֆինանսական, շուկայական, գործառնական, հարկային և իրավական վիճակը և գնահատել հայտնաբերված ռիսկերի հնարավոր ազդեցությունը: Մենք նաև կարող ենք իրականացնել համաձայնեցված ընթացակարգեր մեր հաճախորդների ավելի նեղ և կոնկրետ հետաքրքրության ոլորտների ներքո:

  7. Ներքին աուդիտի «աութսորսինգ»- Մենք իրականացնում ենք հաճախորդի հետ համաձայնեցված  ներքին աուդիտի ընթացակարգեր` նրա հնարավորությունների (անձնակազմ, հատուկ ֆինանսական մասնագիտացում, օրենսդրական համապատասխանություն, ներքին շահերի բախում և այլն) ժամանակավոր բացը լցնելու համար:

  8. Ներքին վերահսկողության համակարգերի զննում- Մենք ուսումնասիրում ենք մեր հաճախորդների ռազմավարական նպատակները և գնահատում այդ նպատակներին հասնելու հետ կապված ռիսկերը, զննում ենք բիզնես գործընթացներն ու կիրառվող ստուգուման գործառույթները և անում ենք առաջարկություններ` վերահսկողության համակարգը բարելավելու համար:

  9. Բիզնես գործընթացների բարելավում- Եթե դուք զգում եք, որ Ձեր բիզնեսը տուժում է գործընթացների անարդյունավետության պատճառով, առկա են բազմաթիվ կրկնվող գործառույթներ, տարբեր գործընթացներ իրականացնողների միջև կապը բարելավման կարիք ունի, Ձեր բիզնեսին պետք է կողմնակի «հայացք», մենք կարող ենք աջակցել Ձեզ: Մենք կուսումնասիրենք բիզնես գործընթացները, կբացահայտենք ներկա գործընթացների անարդյունավետ կողմերը և կտանք առաջարկություններ կազմակերպական համապատասխան փոփոխությունների, գործընթացների և կառավարման տեղեկատվական համակարգի (MIS) բարելավման հետ կապված:

  10. Բիզնեսի կատարողական արդյունքների կառավարում- Մենք ուսումնասիրում ենք մեր հաճախորդների ռազմավարական նպատակները, սահմանում ենք այդ նպատակներին հասնելու համար հաջողության կրիտիկական գործոնները (CSF) ու համապատասխան կատարողական հիմնական ցուցանիշները (KPI) և առաջարկում ենք համապատասխան միջոցառումներ` համակարգը բարելավելու և Ձեր կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար:

  11. Ծրագրերի կառավարման խորհրդատվություն- Մենք կաջակցենք Ձեզ` սկսած համապատասխան ծրագրի պլանի մշակումից մինչև ծրագրի առանձին բաղադրիչների նկատմամբ վերահսկողություն իրականցնելը (ծրագրի իրագործման ընթացքում նաև կարող ենք գործել, որպես մոնիտորինգի և գնահատման կամ ֆինանսական գործակալ):

  12. Տեղեկատվական համակարգերի զննմանընտրության և ներդրման աջակցություններառյալ ռեսուրսների կառավարման ինտեգրացված համակագերի ներդրում (ERP)-  Մենք ուսումնասիրում ենք Ձեր կազմակերությունում «ներկայում գործող» (As-Is) բիզնես գործընթացները և Ձեր պահանջները ինֆորմացիայի հանդեպ և առաջարկում ենք «ինչպես պետք է լինի» (To-Be) գործընթացները, որոնք կօգնեն Ձեզ բավարարել կազմակերպության տեղեկատվական պահանջները: Մենք մշակում ենք ապագա տեղեկատվական համակարգերի համար ֆունկցիոնալ և մանրամասն պահանջները և կարող ենք գտնվել  մեր հաճախորդի կողքին համակարգի ընտրությունից մինչև դրա ներդրման և տեստավորման պահը:

  13. Նախագծերի ֆինանսավորման աջակցություն (10 մլնև ավել ԱՄՆ դոլար)