+37496423546

Սամվել Բարեյան

Հիմնադիր

Սամվել Բարեյան

Սամվելը տասնհինգ տարի աշխատել է բիզնեսի զարգացման, տնտեսական հետազոտությունների և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: Նա աշխատել է Հայաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում:

«Էս-Էյ-Էմ-Էս Կոնսալթինգ» ընկերությունը հիմնադրելուց առաջ նա տաս տարի աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերությունում, որտեղ նա համակարգել է բազմաթիվ ծրագրեր` ռիսկերի կառավարման, բիզնես և ֆինանսական պլանավորման, կառավարչական խորհրդատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում: Նրա փորձը ներառում է.

 

  • կազմակերպական վերակառուցում, ֆինանսական կառավարման համակարգի բարելավում, բիլինգի և հավաքագրման համակարգերի բարելավում, համակարգչային սարքավորումների և համակարգային ծրագրային ապահովման գնումներ մեծ ջրային ենթակառուցվածքի ոլորտում աշխատող ընկերության համար,

  • օժանդակություն ֆինանսատնտեսական հետազոտություն և պայմանագրի կնքման, բանակցությունների ընթացքում` միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի կնքման ժամանակ,

  • Կազմակերպության զարգացման ռազմավարական, բիզնես, ֆինանսական, տեղեկատվական, այլ և մարդկային ռեսուրսների կառավարման կարիքների գնահատման մեթոդոլոգիայի մշակում, իրավիճակի գնահատում և բարելավման աշխատանքային ծրագրերի մշակում մի շարք ընկերությունների համար,

  • Հանրային ոլորտի պետական ընկերությունների կորպորատիվ կառավարման հայեցակարգի, կարգավորող փաստաթղթերի, ընթացակարգերի և ձեռնարկների մշակում,

  • Բիզնես պլանավորում, իրագործելիության ուսումնասիրություններ, բիզնեսի գնահատումներ` հեռահաղորդակցության, արդյունաբերական արտադրության, անշարժ գույքի, էներգիայի արտադրության և այլ ոլորտներում,

  • խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը` բանկի մասնավորեցման ժամանակ. ախտորոշիչ հետազոտություն, տեղեկատվական հուշագրի պատրաստում, միջազգային մրցույթի կազմակերպում և գնահատում,

  • Տարբեր բանկեր` կազմակերպական կառուցվածքի, ընթացակարգերի, բյուջետավորման և ֆինանսական մոդելավորման, կանխատեսման բարելավման խորհրդատվական ծառայություններ,

  • Տարբեր ծրագրերի կատարողական ցուցանիշների սահմանման մեթոդաբանության մշակում և իրագործում: